Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները Էջմիածնում կքննարկեն ապաշխարության հարցը

Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները Էջմիածնում կքննարկեն ապաշխարության հարցը
30.01.2018 | 18:39

Հունվարի 30- փետրվարի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 15-րդ հանդիպումն է անցկացնելու Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախումբը:
Տարբեր երկրներից ժամանած 30 մասնակիցներ քննարկելու են եկեղեցաբանությանն առնչվող հարցեր` կենտրոնանալով հիմնականում ապաշխարության, ձեռնադրության և հիվանդաց օծման խորհուրդների վրա:


Հաստատված ժամանակացույցի համաձայն քննարկումները ծավալվելու են 18 լիագումար նիստերի շրջանակներում` փետրվարի 4-ին եզրափակվելով Ս. Պատարագից հետո կազմակերպվելիք միջեկեղեցական աղոթքով` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ: Միջազգային միացյալ հանձնախմբում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից` Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշքարյանն ու Հոգեշնորհ Տ. Պողոս վարդապետ Թինկջյանը:

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ